Իրանի հետ համաձայնության գալու հեռանկարներ կան. Մոգերինի
Եվրամիության արտաքին դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին Իրանի հետ միջուկային խնդրի կարգավորման հարցում վերջնական համաձայնության գալու հեռանկարներ է տեսնում, չնայած դեռևս որոշ տարաձայնություններ մնում են, հաղորդում է Ria Novosti-ն:
«Բանակցող բոլոր կողմերն էլ գիտակցում են, որ բազմաթիվ պատճառներից ելնելով՝ անհրաժեշտ է ճիշտ պայմանավորվածություն ձեռք բերել»,-Իրանի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի արտգործնախարարների հետ հանդիպումից հետո լրագրողներին ասել է Մոգերինին: