Եվրախորհուրդը սկսել է ռուսական քարոզարշավի դեմ աշխատանքները. Մոգերինի
Եվրոպայի խորհուրդը սկսել է ռուսական քարոզարշավի դեմ իր հակազդման աշխատանքները: Այս մասին Ստրասբուրգում Եվրախորհրդարանում իր ելույթի ժամանակ հայտարարել է ԵՄ արտաքին դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին, հայտնել է Gordonua պարբերականը:
Միևնույն ժամանակ Մոգերինին պարզաբանել է, որ դրանք ոչ թե ռուսական հակաքարոզչական աշխատանքներ են լինելու, այլ ավելի շուտ աշխատանքներ, որոնք ուղղված կլինեն զանգվածային լրատվամիջոցների ազատության աջակցմանը, այդ թվում՝ ՌԴ տարածքում:
Խոսելով Ռուսաստանում իրավիճակի մասին՝ նա նշել է, որ ԵՄ-ը պետք է մշակի կոնկրետ քաղաքականություն Ռուսաստանի նկատմամբ: «Հարցը մենք կքննարկենք առաջիկա ամիսների ընթացքում»,-ասել է Մոգերինին: