Ռուսաստանը պարտավոր է կատարել իր հանձնառությունները և դուրս բերել զորքը Ուկրաինայից. Ֆեդերիկա Մոգերինի
Ռուսաստանը պարտավորություններ է ստանձնել և պարտավոր է կատարել դրանք, այն է՝ ղուրս բերել Ուկրաինայից իր զորքերը, հայտարարել է Եվրամիության արտաքին դիվանագիտության նորանշանակ ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:
«Անջատողականների կողմից վերահսկվող Ուկրաինայի որոշ տարածքներում աշխատող ԵԱՀԿ հատուկ մոնիթորինգային առաքելության վերջին տվյալները վկայում են այն մասին, որ այնտեղ տեղակայված է մեծ թվով ծանր ռազմտեխնիկա և զինվորականներ, ովքոր շարժվում են արևմետյան ուղղությամբ»,-աել է Մոգերինին:
Նա կրկին կոչ է արել Ռուսաստանի իշխանություններին չսրել իրավիճակը Ուկրաինայի արևելքում և դուրս բերել իր զորքն այնտեղից, ինչպես նաև ճնշում գործադրել անջատողականների վրա՝ կատարելու մինսկյան համաձայնությունները: