211652_close_icon

Իրանի հետ համաձայնագիրը կօգնի շատ հակամարտությունների լուծմանը. Մոգերինի

views-count1125 դիտում article-date 12:51 20-07-2015
Իրանի և «վեցյակի» միջև կնքված միջուկային հարցով համաձայնագիրը կօգնի վերադարձնել իր հարևաններին և օգնել լուծել տարածաշրջանային ճգնաժամները և, ամենից առաջ՝ Սիրիայի ու Եմենի: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը նշել է ԵՄ ատաքին դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին: «Իրանական համաձայնությունները, առաջին հերթին, վերաբերում են չտարածման համաձայնագրին: Դա պետք է հաշվի առնել: Առաջին հերթին, դա տարածաշրջանի անվտանգությունն է, հարևանների անվտանգությունը, իսկ Իրանի կողմից միջուկային զենք չունենալու հարցը ամենակարևորն է աշխարհի անվտանգության համար»,-ասել է նա: Ըստ նրա՝ համաձայնագիրը հիմնված չէ փոխադարձ վստահության վրա, սակայն կարող է բերել դրան:

Նմանատիպ նյութեր