Լիբիայում ազատ են արձակվել ուկարինացի բժիշկները, որոնց առեւանգել էին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ճյուղերից մեկի զինյալները:
Լիբիայում Ուկրաինայի դեսպանատան եւ Ուկրաինայի իշխանությունների օպերատիվ գործողությունների շնորհիվ բժիշկները ժամեր անց բաց են թողնվել: Ուկրաինացի դեսպանը նրանց հետ մշտապես կապ է պահպանում: Ուկրաինայի արտգործնախարարությունը քաղաքացիներին կրկին հորդորում է չմեկնել Լիբիա: Այդ երկրում գտնվողներին էլ խորհուրդ են տալիս լքել այն:
Բժիշկներին առեւանգել էին մարտի 15-ին: Նրանք աշխատելիս են եղել Լիբիայի հիվանդանոցներից մեկում, որը գրավել էին իսլամիստ-զինյալները: