Իսլամիստներն Իրաքում եկեղեցի են պայթեցրել
                        Որոշ լրատվամիջոցների տվյալներով՝ Իրաքի Մոսուլ քաղաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները պայթեցրել են Սուրբ Աստվածամայր քրիստոնեական եկեղեցին: Տեղեկություններ կան, որ այն ամբողջությամբ քանդվել է: 
Ջիհադիստներն օգտագործել են իւնքնաշեն պայթուցիկ նյութեր: Որոշ ժամանակ իսլամիստները եկեղեցին որպես կենտրոնակակայն են օգտագործել՝ տարբեր խմբավորումներ կառավարելու նպատակով: 
Հայտնի է նաեւ, որ իսլամիստները Մոսուլի բնակիչներին առաջարկել են կամ մինչեւ հուլիս իսլամ ընդունել, կամ լքել քաղաքը: Ներկայում հազարավոր քրիստոնյաներ փախել են Մոսուլից:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

