Իրաքի կառավարության տվյալներով, 2014 թվականին իսլամիստների հարձակումների հետեւանքով Իրաքում մոտ 15 հազար մարդ է մահացել:
Այդ տեսանկյունից տարին մահաբեր էր, քանի որ 2003 թվականից ի վեր նման ցուցանիշ չէր գրանցվել: Ընդ որում, վիրավորների թիվը կազմում է մոտ 22 հազար:
Իրաքի տարածքում գործում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, որի դեմ պայքարում են Իրաքի եւ Սիրիայի իշխանությունները, ինչպես նաեւ՝ միջազգային կոալիցիոն ուժերը՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ: