Իսլամիստներն ազատ են արձակել վերջին ֆրանսիացի պատանդին. տեսանյութ
Իսլամիստների գերությունից ազատվել է վերջին ֆրանսիացի պատանդը` Սերժ Լազարեվիչը: Երեք տարի առաջ նրան առեւանգել էին «Ալ Քաիդա»-ի զինյալները` Մալիում:
Լազարեվիչը հայտարարել է, որ առողջական վիճակը նորմալ է: Այժմ նա Նիգերիայում է, որտեղից կտեղափոխվի Ֆրանսիա:
Պատանդն ազատ է արձակվել Մալիի եւ Նիգերիայի նախագահների ջանքերով: Իսկ թե այդ ուղղությամբ ինչ են նրանք ձեռնարկել, գաղտնի է պահվում: