691 դիտում
20:05 16-03-2015
Տեղի է ունեցել Եվրանեսթ ԽՎ-ի մշտական հանձնաժողովի նիստը
Եվրանեսթ ԽՎ-ի տնտեսական ինտեգրման, իրավական մոտարկման եւ ԵՄ քաղաքականությունների հետ համապատասխանեցման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը ում օրակարգի նախագծի հաստատումից հետո նիստը նախագահողը՝ Վրաստանի ներկայացուցիչ Գիգլա Ագուլաշվիլին, տեղեկացրել է պատգամավորներին, որ հանձնաժողովի` 2014 թ. նոյեմբերի 4-ին Բրյուսելում կայացած նիստի արձանագրության վերաբերյալ խորհրդարանականները մինչ դրա վերջնական հաստատումը կարող են առաջարկներ ներկայացնել մինչեւ մարտի 18-ը:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, բացման խոսքում անդրադառնալով ՀՀ-ԵՄ տնտեսական համագործակցության ուղղություններին, նշել է, որ ԵՄ-ն հանդիսանում է Հայաստանի կարեւորագույն առեւտրատնտեսական գործընկերներից մեկը, եւ մեր երկիրը մեծապես կարեւորում է ԵՄ-ի հետ տնտեսական համագործակցության ներկա մակարդակի
պահպանումն ու շարունակականությունը:
Նա ընդգծել է, որ Հայաստանը պատրաստակամ է խորացնելու համագործակցությունը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հնարավոր ոլորտներում: Պարոն Ճշմարիտյանը տեղեկացրել է, որ ներկայում փորձագետների մակարդակով քննարկումներ են իրականացվում ՀՀ-ԵՄ երկկողմ առեւտրատնտեսական համագործակցության նոր ձեւաչափի եւ իրավական շրջանակների համագործակցության խորացման հնարավորությունների ու դիրքորոշումների հստակեցման ուղղությամբ:
Քննարկումներ են ընթանում նաեւ ավիացիայի ոլորտում համագործակցության խորացման հնարավորությունների վերաբերյալ: Նշվել է, որ հայկական կողմն առաջիկայում ակնկալում է ՀՀ-ԵՄ ընդհանուր ավիացիոն գոտու վերաբերյալ բանակցությունների մեկնարկ: Պարոն Ճշմարիտյանը կարեւորել է ԵՄ-ի կողմից բյուջետային եւ տեխնիկական աջակցության տրամադրումը Հայաստանին, քանի որ աջակցության ծրագրերի միջոցով իրականացվող բարեփոխումները վկայում են, որ այդ գործիքներն արդյունավետ կիրառվում են տնտեսության համար առանցքային ոլորտներում:
Նախարարը նշել է, որ Հայաստանն առաջարկում է եվրոպացի գործընկերներին գործարարության լիբերալ եւ գրավիչ պայմաններ, նորաստեղծ ազատ տնտեսական գոտիներ, բիզնեսին աջակցելու նպատակով կիրառվող զանազան տնտեսական գործիքներ, որակյալ, կրթված, տնտեսապես շահավետ աշխատուժ: Կարեն Ճշմարիտյանի գնահատմամբª նման ձեւաչափով հանդիպումները լուրջ ներդրում ունեն փոխվստահության հաստատման եւ տնտեսական հարաբերությունների զարգացման համար նպաստավոր պայմաններ ստեղծելու հարցում:
Ուսումնասիրությունում ներկայացված է Արեւելյան գործընկերության երկրների մասով տնտեսական վերլուծություն, Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի նկարագիրը, տնտեսական եւ առեւտրային տվյալներ: Պարոն Միկոն անդրադարձել է հետխորհրդային տարածաշրջանում առեւտրային համաձայնագրերի կնքման փուլերին, երկարաժամկետ ու կարճաժամկետ ծրագրերին, անդամակցության հեռանկարներին:
Զեկույցի շրջանակներում իր տեսակետն է հայտնել Եվրոպական հանձնաժողովի Առեւտրի գլխավոր տնօրինության ներկայացուցիչ Լյուկ Դեվինը, ով խոսել է Ուկրաինայի ճգնաժամից, Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ընձեռած հնարավորություններից, Ռուսաստանի եւ Ուկրաինայի տնտեսական հարաբերություններից եւ այլ խնդիրներից: Նրա խոսքով՝ բոլորի շահերից է բխում տնտեսության զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծումը, ուստի անհրաժեշտ է նվազեցնել լարվածությունը, կենտրոնանալ տնտեսական անելիքների վրա եւ նվազեցնել քաղաքական լարվածությունը:
Տնտեսագետ Վահագն Խաչատրյանն անդրադարձել է ԵՏՄ-ին եւ ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հեռանկարներին: Նա Հայաստանի համար անդամակցության հարցում կարեւորել է հստակ ռազմավարության մշակումը: Պարոն Խաչատրյանը ներկայացրել է ՀՀ արտաքին առեւտրի զարգացման միտումները, ներմուծման ծավալները:
Մտքերի փոխանակության ընթացքում նիստի մասնակիցները խոսել են Արեւելյան գործընկերության տարածաշրջանում տնտեսական համագործակցության հեռանկարների վերաբերյալ, ներկայացրել են իրենց դիրքորոշումները:
Նշենք, որ համազեկուցողներ, ԵԽ ներկայացուցիչ Ալբերտո Չիրիոյի եւ ՀՀ ԱԺ պատգամավոր Մհեր Շահգելդյանի զեկույցի նախագծի վերաբերյալ խորհրդարանականները փոփոխության 18 առաջարկ էին ներկայացրել: Քվեարկության ժամանակ Մհեր Շահգելդյանը նշել է, որ հայկական կողմը դեմ է Ադրբեջանի պատվիրակության այն առաջարկին, որը վերաբերում է Արեւելյան գործընկերության անդամ երկրներում ձգձգված հակամարտություններին եւ օկուպացված տարածքներին:
Պարոն Շահգելդյանը նշել է, որ այն անընդունելի է հայկական կողմի համար, քանի որ կան ձեւակերպումներ, որոնք չեն
համապատասխանում զեկույցի տրամաբանությանը: Ըստ նրաª տարածքների օկուպացիայի վերաբերյալ մոտեցումները նպատակահարմար չէ օգտագործել նման զեկույցում:
Պատգամավորները մերժել են Ադրբեջանի առաջարկը: Քվեարկության արդյունքում հանձնաժողովն ընդունել է զեկույցի նախագիծը եւ մյուս 17 առաջարկները: Այնուհետեւ հանձնաժողովն անցել է օրակարգային հաջորդ հարցի քննարկմանը, որը վերաբերել է 2015-2016 թթ. հանձնաժողովի գործառույթների ծրագրմանը: Նշվել է, որ հանձնաժողովի հաջորդ զեկույցը վերաբերելու է ԵՄ ֆինանսավորմանը եւ Արեւելյան գործընկեր պետությունների հետ տնտեսական համագործակցությանը:
Նմանատիպ նյութեր
1270 դիտում
22:03 16-03-2015
Եվրանեսթ ԽՎ-ի էներգետիկ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
Այս բաժնից
1138 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1177 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
901 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան