1019 դիտում
17:09 16-03-2015
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վիլհելմ Մոլտերերին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վիլհելմ Մոլտերերին: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան:
Ողջունելով հյուրերին կառավարությունում՝ Հովիկ Աբրահամյանը կարեւորել է Հայաստանի ու ԵՄ-ի միջեւ համագործակցությունը եւ նշել, որ մեր երկիրը պատրաստակամ է առաջ մղելու Եվրամիության հետ փոխգործակցությունը բարեփոխումների խթանման, արդյունավետ կառավարման, ժողովրդավարության, մարդու իրավունքների, տնտեսական համագործակցության եւ այլ բնագավառներում:
ՀՀ կառավարության ղեկավարը բարձր է գնահատել ենթակառուցվածքների զարգացման եւ փոքր ու միջին ձեռներեցության աջակցության ոլորտներում Եվրոպական ներդրումային բանկի կողմից հատկացված ֆինանսական աջակցությունը: Հովիկ Աբրահամյանը կարեւորել է բանկի կողմից, հատկապես, տրանսպորտային եւ էներգետիկ ոլորտներում ֆինանսավորվող ծրագրերը՝ Արեւելյան գործընկերության երկրների ենթակառուցվածքները ԵՄ-ի Տրանս-եվրոպական ցանցերին փոխկապակցելու նպատակով: Կարեւորվել են նաեւ բանկի կողմից համաֆինանսավորվող «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցք» եւ «Կովկասյան էլեկտրա հաղորդման ցանց» ծրագրերի իրականացումը:
Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վիլհելմ Մոլտերերը, շնորհակալություն հայտնելով վարչապետին ընդունելության համար, ընդգծել է, որ ԵՆԲ-ի համագործակցությունը ՀՀ կառավարության հետ հասել է տպավորիչ մակարդակի: Պարոն Մոլտերերը շեշտել է, որ Եվրոպական ներդրումային բանկը շահագրռված է ավելացնելու իր գործունեության ծավալները եւ մակարդակը Հայաստանում: Վիլհելմ Մոլտերերը նշել է, որ ԵՆԲ-ի առաջնայնությունները լիովին համահունչ են ՀՀ կառավարության գերակայություններին եւ ավելացրել, որ բանկը պատրաստ է շարունակելու օժանդակությունը Հայաստանի փոքր ու միջին բիզնեսի
զարգացմանը, ընդլայնելու փոխգործակցությունը ենթակառուցվածքների, էներգետիկայի, գյուղատնտեսության եւ զբոսաշրջության բնագավառներում:
Երկուստեք կարեւորվել է նաեւ ԵՆԲ-ի ներդրումը բազմաբանկային (ՎԶԵԲ, ԱԶԲ, KfW, ԵՄ-ի հարեւանության ներդրումային հիմնադրամ) համաֆինանսավորման ծրագրերի արդյունավետ իրականացման գործում: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են համատեղ ծրագրերի իրականացմանն առնչվող մի շարք այլ հարցեր:
Նմանատիպ նյութեր
1096 դիտում
15:08 16-03-2015
Նախագահն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վիլհելմ Մոլտերերին
Այս բաժնից
871 դիտում
21:33 14-11-2024
Վերականգնվում է Փարպի գյուղի Ծիրանավոր եկեղեցին
646 դիտում
21:21 14-11-2024
էկոնոմիկայի նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունն այցելել է Չաբահար նավահանգիստ
709 դիտում
21:08 14-11-2024
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն առաջին անգամ հայկական խաշ է համտեսել