727 դիտում
17:44 09-12-2014
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորիին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորիին: Ողջունելով հյուրին կառավարությունում՝ վարչապետը նշել է, որ նման այցերը նպաստում են երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու ընդլայնմանը: Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել հայ-ուրուգվայական քաղաքական փոխգործակցության մակարդակը և ընդգծել տնտեսական բնագավառում կապերի սերտացման անհրաժեշտությունը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Դանիլո Աստորին պատրաստակամություն է հայտնել անել հնարավորը երկու բարեկամ երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցության հետագա խորացման համար:
Այդ համատեքստում զրուցակիցները քննարկել են տնտեսության տարբեր ոլորտներում կապերի խորացմանն ուղղված հարցեր: Մասնավորապես, կարևորվել է հայ-ուրուգվայական բիզնես ֆորումի անցկացումը, ինչը նոր թափ կհաղորդի փոխադարձ ներդրումների ներգրավմանը, համատեղ ծրագրերի իրականացմանն ու առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը:
Անդրադառնալով երկու ժողովուրդների միջև առկա բարեկամությանը՝ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել Ուրուգվայի իշխանություններին՝ հայ համայնքի նկատմամբ ցուցաբերվող ջերմ վերաբերմունքի համար: Իր հերթին, Դանիլո Աստորին բարձր է գնահատել ուրուգվահայերի ներդրումն իր երկրի զարգացման գործում և նշել, որ նրանք արդյունավետ գործունեություն են ծավալում տարբեր ոլորտներում և նպաստում Ուրուգվայի բարգավաճմանը:
Նմանատիպ նյութեր
782 դիտում
18:04 09-12-2014
Նախագահն ընդունել է Ուրուգվայի փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորիին
736 դիտում
19:54 08-12-2014
Նախարար Նալբանդյանը հանդիպեց Ուրուգվայի փոխնախագահ Դանիլո Աստորիին
1057 դիտում
12:29 11-12-2014
Ուրուգվայի Սենատի նախագահ Դանիլո Աստորին այցելել է Դիլիջանի միջազգային դպրոց
Այս բաժնից
667 դիտում
13:27 06-01-2025
Մենք՝ որպես ազգ, կհաջողենք, եթե միշտ հավատարիմ մնանք Քրիստոսին. Գարեգին Բ
787 դիտում
13:21 06-01-2025
Ադրբեջանն ապատեղեկատվություն է տարածել․ ՊՆ
784 դիտում
12:50 06-01-2025
Բաքուն պնդում է, թե հայկական ԶՈւ-ն «կրակ է արձակել» իրենց դիրքերի ուղղությամբ