211652_close_icon

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին

views-count1249 դիտում article-date 14:06 10-12-2014
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը՝ ՀԲ երևանյան գրասենյակի տնօրեն Լորա Բեյլիի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ տնտեսության ներկայիս վիճակին և զարգացման հեռանկարներին, ՀՀ դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությանը վերաբերող հարցեր: Երկուստեք կարևորվել է համաշխարհային ու տարածաշրջանային տնտեսական իրողություններին և միջազգային շուկայի փոփոխվող իրավիճակին համահունչ տնտեսական քաղաքականության իրականացումը և համապատասխան տնտեսական միջավայրի ձևավորումը: Կողմերը ևս մեկ անգամ վերահաստատել են նշված ուղղություններով ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի միջև համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը:

Նմանատիպ նյութեր