Բաքվում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել թմրամոլների միջև
Բաքվի Յասամալի շրջանի «Սովետսկի» թաղամասում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել, որին մասնակցել է 50-ից ավելի մարդ, հաղորդում է haqqin.az պորտալը:
Ականատեսները պատմել են, որ տուրուդմփոցը հրահրել են Եվլախի շրջանից 12 ավտոմեքենաներով ժամանած երիտասարդները: Նրանց մոտ եղել են սառը զենքեր և մետաղական ձողեր: Ծեծկռտուքի հետևանքով կան բազմաթիվ վիրավորներ:
Ոստիկանությունը դեպքի մանրամասները չի հայտնել, սակայն milli.az-ի լրագրողները պարզել են, որ պատճառը եղել է նրանց մատակարարվող ցածրորակ թմրանյութերը և դրանց դիմաց պահանջվող բարձր գինը: