Պետրոզավոդսկում ադրբեջանցիների և չեչենների միջև զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել
Ռուսաստանի Դաշնության Պետրոզավոդսկ քաղաքում 40 ադրբեջանցիների և չեչենների մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Ծեծկռտուքը սկսվել է հունվարի 27-ին Չեչնիայի 1 և Ադրբեջանի 2 քաղաքացիների միջև, որին այնուհետ միացել են ևս 3 տասնյակից ավելի չեչեններ և ադրբեջանցիներ: Ծեծկռտուքի ընթացքում չեչեններից մեկը գլխի ծանր վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունը ձերբակալել է միջադեպի մի քանի մասնակիցների: