Ռուսաստանում հայերի և դաղստանցիների միջև զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել. կան տուժածներ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
Սեպտեմբերի 21-ի գիշերը Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքի թաղամասերից մեկում հայերի և դաղստանցիների մասնակցությամբ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել, գրում է տեղական [url=https://www.fontanka.ru/2019/09/21/016/]fontanka.ru[/url]-ն:
Միջադեպի վերաբերյալ ՌԴ ոստիկանությունն ահազանգ է ստացել առավոտյան 5:30-ի սահմաններում:
Հաղորդվում է, որ նորակառույց «Փառքի պողոտա» կոչվող մետրոկայարանի մոտ հավաքվել է մոտավորապես 16 մարդ:
«Ինչ-որ պահի փոխադարձ վիրավորանքները վերաճել են ծեծկռտուքի, ինչի հետևանքով էլ վեճի մասնակիցներից մեկը հանել է դանակը և սկսել դրանով աջուձախ հարվածներ հասցնել»,- փոխանցում է աղբյուրը:
Ծեծկռտուքի մասնակիցներից 5-ը տեղափոխվել են հիվանդանոց: Նշվում է, որ նրանց թվում կան նաև հայեր: