Բրազիլիայում պահանջում են նախագահի հրաժարականը
Բրազիլիայի մի շարք քաղաքներում փողոց է դուրս եկել մոտ մեկ մլն մարդ` պահանջելով կառավարության և նախագահ Դիլմա Ռուսեֆի հրաժարականը: Ամենազանգվածային ցույցը տեղի է ունեցել Սան Պաոլոյում:
Նշենք, որ Դիլմա Ռուսեֆը հանրային զայրույթի կենրոնում է հայտնվել «Պետրոպրաս» նավթային ընկերության շուրջ կոռուպցիոն սկանդալից հետո, որը երկրի նախագահը ղեկավարել է 7 տարի: