Սեուլում տասնյակ հազարավոր մարդիկ պահանջում են նախագահի հրաժարականը
Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլի փողոցներ են դուրս եկել մի անի տսնյակ հազար քաղաքացիներ՝ պահանջելով երկրի նախագահ Պակ Կին Խեի հրաժարականը։
BBC-ի փոխանցմամբ՝ բողոքի ակցիայի վայրում են կենտրոնացվել ոստիկանության ուժեր, որոնք թույ չեն տալիս ցուցարարներին մոտենալ նախագահական նստավայրին։
Պակ Կին Խեին մեղադրում են նրանում, որ վերջինիս ընկերուհուն՝ Ցոյ Սուն Սիլին, զբաղեցրած չլինելով նախագահի ադմինիստրացիայում որևէ պաշտոն, թույլ են տվել խմբագրել նախագահի ելույթները։
Այս պահին Սիլը ձերբակալված է հարավկորեական խոշորագույն ընկերություններից հսկայական գումարներ շորթելու մեղադրանքով։ Հետաքննության վարկածով՝ մոտ լինելով նախագահին՝ նա կարողացել է յուրացնել բարեգործական հիմնադրամների նվիրատվությունները։
Համաձայն Հարավային Կորեայի սահմանaդրության՝ երկրի գործող նախագահը չի կարող մեղադրվել քրեական հանցագործության մեջ, բացառությամբ ապստամբության կամ դավաճանության դեպքերի։