2021 դիտում
10:31 14-03-2016
Բրազիլիայում շուրջ 3 մլն մարդ է փողոցներ դուրս եկել՝ պահանջելով նախագահի հրաժարականը
Բրազիլիայում բողոքի ալիքներ են բարձրացել: Ինչպես հայտնում է Globe թերթը, մոտ 1,4 մլն մարդ է դուրս եկել Սան Պաուլոյի փողոցներ՝ պահանջելով երկրի նախագահ Դիլմա Ռոուսեֆֆի հրաժարականը: Եվս կես մլն մարդ բողոքի ցույց է անցկացրել Ռիո-դե-Ժանեյրոյում:
Իսկ Folha de Sao Paulo թերթի փոխանցմամբ՝ նախագահի դեմ բողոքի են դուրս եկել երկրի առնվազն 17 նահանգներում: Մայրաքաղաքում մոտ 100 հազար ցուցարար հավաքվել է ազգային կոնգրեսի շենքի դիմաց, իսկ հետո շրջափակել այն:
Բրազիլական ԶԼՄ-ները նշում են, որ ակցիան ամենախոշորն է անցյալ տարվանից մինչ այսօր տեղի ունեցած բողոքի ակցիաներից: Ներկա պահին այդ երկրի ընդդիմությունը փորձում է հասնել նախագահ Ռուոսեֆֆի իմփիչմենթին և պահանջում կոնգրեսից նրա դեմ հետաքննություն սկսել: Վերջինիս ընդդիմությունը մեղադրում է հարկային օրենսդրության նորմերի խախտման ու նախորդ տարի պետբյուջեից իր վերնըտրումը ֆինանսավորելու մեջ:
Նմանատիպ նյութեր
11220 դիտում
22:01 23-03-2019
Մեկ միլիոն բրիտանացի դուրս է եկել Լոնդոնի փողոցներ՝ պահանջելով Բրեքսիթի հանրաքվե. ՏԵՍԱՆՅՈՒԹ
781 դիտում
11:53 21-04-2024
Իսրայելում հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ՝ պահանջելով արտահերթ ընտրություններ
Այս բաժնից
1399 դիտում
22:36 20-01-2025
Պուտինը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնը վերստին ստանձնելու առթիվ
1051 դիտում
21:37 20-01-2025
Դոնալդ Թրամփը պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ 47-րդ նախագահի լիազորությունները
1351 դիտում
21:13 20-01-2025
Վաշինգտոնում մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը