Սիրիայում խաղաղություն հաստատելու համար անհրաժեշտ է բանակցել Ասադի հետ. Ջոն Քերի
Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Վաշինգտոնը պետք է բանակցություններ սկսի Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ, որպեսզի այդ երկրում վերջ դնի քաղաքացիական պատերազմին:
Ավելի վաղ Սպիտակ տունը պնդում էր, որ հակամարտության լուծում չկա առանց Ասադի հրաժարականի:
ՄԱԿ-ի տվյալներով, Սիրիայում 2011թ-ի մարտից շարունակվող քաղաքացիական պատերազմի զոհ է դարձել ավելի քան 215 հազար մարդ: Բնակչության մոտ կեսը ստիպված լքել է տները: