36278 դիտում
17:44 15-03-2015
Կոտայքի մարզի ոստիկանները, փրկարարները գյուղացիների օգնությամբ Արզնիի ձորից դուրս են բերում տղամարդու դին. մահվան հանգամանքները պարզվում են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քիչ առաջ Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ատացվել, որ Արզնիի ձորում տղամարդու դի կա և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների միջամտությունը:
Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին ժամանել է Ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի ծառայողները՝ բաժանմունքի պետ Հարություն Տանանյանի գլխավորությամբ:
Այս պահին Աբովյանի հշրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցները՝ խմբի պետ Սերյոժա Մկրտչյանի գլխավորությամբ, ոստիկանների հետ սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանի դատական բժիշկը, ով տեղում դիակի զննություն կկատարի, ինչից հետո փրկարարները մեծ դժվարությամբ՝ մոտ 1 կմ ոտքով, դին տեղափոխելու են շտապօգնության մեքենայի մոտ:
Առաջին պահից ոստիկանների հետ է Նուռնուսի գյուղապետ Մնացական Գևորգյանը:
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչ Վիգեն Մարգարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ըստ ֆոտոլրագրողի տեղեկություների՝ մահացածը հանդիսանում էր Կոտայքի մարզի Ջրաբեր համայնքի բնակիչ, 49-ամյա Արշակ Առաքելյանը, ով, որպես անհայտ կորած, ոստիկանության Կոտաքի բաժնի կողմից որոնվում էր այս տարվա հունվարի 9-ից և նշված փաստով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի հատկանիշներով:
Քննիչի կողմից նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Մահվան հանգամանքերը պարզվում են:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
9363 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին