211652_close_icon
views-count13625 դիտում article-date 18:01 14-01-2016

21-ամյա Ալվարդը իր համաձայնությամբ սեռական հարաբերություն է ունեցել Նվերի հետ, տեսաձայնագրել եւ մոր հետ այդ ձայնագրությամբ Նվերից գումարներ շորթել եւ 20 հազար դոլարի պահանջ ներկայացրել. գործում այլ անձինք էլ են ներգրավված

21-ամյա Ալվարդ Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա փոխադարձ համաձայնությամբ պարբերաբար սեռական հարաբերություն է ունեցել Չարենցավան քաղաքի բնակիչ Նվեր Սահակյանի հետ, որից հետո Ալվարդ Առաքելյանը մոր՝ Գայանե Գևորգյանի հետ միասին նախնական համաձայնությամբ Նվեր Սահակյանին են ներկայացրել այդ հարաբերությունները հավաստող տեսաձայնագրությունները և սպառնալով, որ կհրապարակվեն նրան արատավորող այդ նյութերը, նրանից և որդուց՝ Գառնիկ Սահակյանից, պահանջել ու ստացել են խոշոր չափի համարվող 800.000 դրամ կանխիկ գումար, որի դիմաց Ալվարդ Առաքելյանը գրավոր պարտավորություն է տվել ոչնչացնել տեսանկարահանումները: Բացի այդ՝ Ալվարդ Առաքելյանը ընկերուհու՝ Լուսինե Միքայելյանի հետ միասին նախնական համաձայնությամբ և նույն քաղաքի բնակիչ Գոռ Գինոսյանի օժանդակությամբ Նվեր Սահակյանին արատավորող նույն տեսաձայնագրությունները հրապարակելու և նրան խայտառակելու սպառնալիքով Նվեր Սահակյանի որդուն՝ Գառնիկ Սահակյանին են ներկայացրել Գոռ Գինոսյանի թելադրանքով գրված նամակը՝ Նվեր Սահակյանին արատավորող տեղեկությունների չհրապարակման համար առանձնապես խոշոր չափի համարվող 20.000 դոլար գումարի պահանջի մասին: Այսինքն՝ Ալվարդ Առաքելյանը կատարել է հանցագործություններ, որոնք նախատեսված են ՀՀ քր. օր. 182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3.1 կետերով, ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Գայանե Գևորգյանն էլ կատարել է հանցագործություն, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենբսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի և 3.1 կետերով:Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:Գոռ Գինոսյանը կատարել է հանցագործություն, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 38-182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:Խափանման միջոց ընտրվել է ստորագրությմաբ չհեռանալը: Լուսինե Միքայելյանն էլ կատարել է հանցագործություն, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությմաբ չհեռանալը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Եղվարդի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր