1638 դիտում
10:08 14-03-2015
Որքան մեծ է ազատության աստիճանը, այնքան բարդ է ընտրություն կատարել. Առավոտ. խմբագրական
«Առավոտ» թերթի այսօրվա խմբագրականում կարդում ենք.
«Համեստ ընտրության պայմաններում նույնքան փոքր էր պատասխանատվության աստիճանը՝ սպառում էինք այն, ինչ տալիս էին, և այդ գործընթացի վրա լուրջ ազդեցություն մենք չէինք կարող ունենալ: Այսօր ամեն ինչ մատչելի է՝ ցանկացած ֆիլմ, ցանկացած գիրք, տեղեկատվություն: Դա, իհարկե, հրաշալի է՝ երիտասարդներն այսօր շատ ավելի խորը և բազմակողմանի գիտելիքներ ունենալու հնարավորություն ունեն: Այդ դեպքում, կհարցնեք դուք, ինչու նրանք այդ հնարավորությունից լիովին չեն օգտվում և հաճախ ավելի սահմանափակ են, քան մենք էինք նրանց տարիքում: Կինոն, մշակույթն այստեղ բերվում է որպես օրինակ, նույնը կարելի է ասել քաղաքականության կամ տնտեսության մասին:
Խնդիրն իրականում շատ պարզ է՝ որքան մեծ է ազատության աստիճանը, այնքան բարդ է ընտրություն կատարել, և դրա հետ մեկտեղ՝ այնքան շատ ես դու պատասխանատվություն կրում քո ընտրության համար: Ինձ թվում է՝ հետխորհրդային մարդիկ մոլորվել են հնարավորությունների և տեղեկատվության այս անտառում և չեն ցանկանում պատասխանատվություն կրել իրենց ընտրության համար: Նրանք ուզում են վերադառնալ սահմանափակումների և պարտադրանքի այն աշխարհը, որն իրենց ավելի հարմարավետ և անվտանգ է թվում: Բայց նման իրավիճակ այլևս չի լինի: «Մեզ ստիպում են» բանաձևն ընդամենը արդարացում է, որը թույլ է տալիս խնդիրներն այլ տեղ փնտրելու: Իրականում խնդիրը մեր մեջ է՝ ոչ ոք ոչ մի տեղ մեզ այլևս չի ուղղորդելու»:
Խմբագրականն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1928 դիտում
11:01 28-04-2015
Մենք այնքան էլ քիչ չենք, որքան կարծում ենք, այնքան էլ մենակ չենք, որքան մեզ էր թվում. ՀԱ
4428 դիտում
11:11 28-05-2016
Ընտրություն չունեինք, հրաման էինք կատարում։ Դա մոլորություն է՝ ընտրություն միշտ էլ կա. «Առավոտ»
811 դիտում
16:46 11-01-2025
ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները Մոսկվային կստիպեն բարդ ընտրություն կատարել․ Սպիտակ տուն
Այս բաժնից
1651 դիտում
08:50 21-12-2024
Ինչո՞ւ աշխատանքից ազատվեցին արդարադատության նախարարի բոլոր տեղակալները. «Փաստ»
1282 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»