981 դիտում
09:31 24-06-2014
Խոսքի և ցույցերի ազատության այն նվազագույն աստիճանը, որին հասել է ՀՀ–ն, նահանջ է ապրում․ Առավոտ
«Առավոտ» թերթի խմբագիրը գրում է․ «Սեպտեմբերի 3-ից հետո ես մի քանի անգամ մտահոգություն եմ հայտնել, որ խոսքի և ցույցերի ազատության այն նվազագույն աստիճանը, որին հասել է Հայաստանը՝ սկսած մոտավորապես 2011 թվականից, նահանջ է ապրելու: Հայաստանի իշխանությունները, մտածում էի ես, այլևս «եվրոպական» պարտավորություններ չեն ունենա և հակառակը՝ կփորձեն նմանվել մեր «մաքսային գործընկերներին»: Կուզենայի սխալվել, բայց դրա որոշակի տագնապալի նախանշաններ կան:
Երեկ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մոտ 27 հոգու բերման ենթարկեցին, 3 հոգի հայտնվել էին հիվանդանոցում, լրագրողին հարվածել էին: Քաղաքացիների բողոքը խաղաղ էր, նրանք ոչ մեկին չէին խանգարում, ոչ մեկի իրավունքները չէին ոտնահարել: Ոստիկանների գործողությունները, հետևաբար, անհամաչափ էին: Տեսագրություններից դատելով՝ «օպերացիան» իրականացնող տղաների դեմքերին սադիստական հաճույք էր գրված: Սովորաբար Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը բավականին մտերմիկ զրույցի է բռնվում ցուցարարների հետ, սակայն այս անգամ դա տեղի չունեցավ՝ ոստիկանները գործեցին վերին աստիճանի ոչ պրոֆեսիոնալ:
Մեզ նման երկրների ոստիկանները պետք է հասկանան. երբ նրանք «ոգևորված» հարձակվում են քաղաքացիների վրա, այդ հարձակումից րոպեներ անց տարբեր ռակուրսներից արված տեսագրությունները կհայտնվեն համացանցում»։
Ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2138 դիտում
13:12 26-03-2020
Խոսքի ազատության հետ կապված սահմանափակումները բերվել են նվազագույն մակարդակի. վարչապետ
1593 դիտում
10:08 14-03-2015
Որքան մեծ է ազատության աստիճանը, այնքան բարդ է ընտրություն կատարել. Առավոտ. խմբագրական
Այս բաժնից
1078 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1705 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»