211652_close_icon

Յուպիտերի արբանյակի վրա օվկիանոս է հայտնաբերվել

views-count4042 դիտում article-date 20:13 14-03-2015
«Հաբբլ» տիեզերական աստղադիտակի շնորհիվ գիտնականները հայտնաբերել են, որ Յուպիտեր մոլորակի արբանյակներից մեկի՝ Հանիմեդի սառցե մակերեւույթի տակ օվկիանոս կա: Մասնագետների մոտավոր հաշվարկներով՝ օվկիանոսի խորությունը 100 կմ է, ինչը 10 անգամ գերազանցում է Երկիր մոլորակի օվկիանոսների խորությունը: Օվկիանոսը գտնվում է 150 կիլոմետրանոց երկրակեղեւի տակ, որը հիմնականում կազմված է սառույցից: Ավելի վաղ աստղագետները ջրի պաշարներ էին հայտնաբերել նաեւ Սատուրնի արբանյակներից երկուսի՝ Եվրոպայի եւ Կալիստոյի վրա:

Նմանատիպ նյութեր