Մարսի վրա օվկիանոս է եղել. NASA-ի գիտնականներ
NASA-ի գիտնականների՝ Science թերթում տպագրված հետազոտության մեջ հաղորդվում է, որ միլիարդավոր տարիներ առաջ Մարսի վրա այնպիսի մեծ ջրամբար է եղել, որ ավելի մեծ քանակությամբ ջուր է պարունակել, քան Երկրի վրա Հյուսիսային սառուցյալ օվկիանոսը:
Անգլալեզու RT կայքի փոխանցմամբ, NASA-ի այս հետազոտությունը դիտարկումների և հաշվարկների արդյունք է՝ արված 3 աստղադիտակների և այլ սարքավորումների հետազորության հիման վրա, որոնցով պարզ է դարձել Մարսի մթնոլորտում գտնվող ջրի տարբեր մասնիկների քիմիական բաղադրությունը: