211652_close_icon
views-count942 դիտում article-date 21:28 13-03-2015

Հրդեհի փաստով կատարվում է հետաքննություն

Մարտի 12-ին, ժամը 22.35-ին, ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Դաշտաքար գյուղից Խոսրովի արգելոց տանող ճանապարհահատվածում գտնվող «Քոթուզ» կոչվող սարում հրդեհ է: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 17.00-ի սահմաններում, հրդեհը բռնկվել և տարածվել է «Խոսրովի անտառ պետական արգելոց»-ի Արտաշատի վարչական տարածքում գտնվող «Զանգլիկ» կոչվող հանդամասից: Մարտի 13-ին, ժամը 01.00-ի սահմաններում, «Խոսրովի անտառ պետական արգելոց»-ի աշխատակիցների և Ուրցաձոր գյուղի բնակիչների համատեղ ջանքերով հրդեհը մարվել է: Վնասի չափը պարզվում է: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր