211652_close_icon
views-count26712 դիտում article-date 11:28 26-01-2016

Աբովյանի ոստիկանությունը հետաքննություն է սկսել դերասան Նիկոլայ Եղիազարյանի Lexus GX-ից կատարված գողության փաստով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել հունվարի 18-ին Աբովյան քաղաքում տեղի ունեցած գողության փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 14:30-ի սահմաններում, ոստիկանություն է դիմել Աբովյան քաղաքի 2-րդ միկրոշրջանի Ռոսիայի փողոցի 4-րդ շենքի 178 բնակարանի բնակիչ, 27-ամյա Նիկոլայ Եղիազարյանը և հայտնել, որ անհայտ անձը կամ անձինք հունվարի 17-ին, ժամը 23:00-ից մինչև հաջորդ օրվա ժամը 14:00-ն ընկած ժամանակահատվոծւմ իրենց շենքի բակում կոտրելու միջոցով գողացել են իրեն պատկանող Lesux GX մակնիշի 68 NR 888 համարանիշի ավտոմեքենայի կողային 2 հայելիները: Ն. Եղիազարյանը, ով հանրությանն ավելի շատ հայտնի է հեռուստասերիալներից, հայտնել է, որ իրեն պատճառվել է 250 հազար դրամի նյութական վնաս: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր