211652_close_icon
views-count7194 դիտում article-date 10:50 20-08-2014

Սևանի ոստիկանությունում հետաքննություն է սկսվել «Արևիկ» լողափի տարածքում 7-ամյա երեխայի ստացած վնասվածքների փաստով

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի քննչական բաժնի Սևանի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 18-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած պատահարի փաստով: Ժամը 18:10-ի սահմաններում Հրազդանի բժշկական կենտրոնից ահազանգել են ոստիկանության Հրազդանի բաժին, որ «աջ սրունքի ջնջխված վերք, ոսկրերի բազմաբեկորային կոտրվածք, տրավմատիկ շոկ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Արմավիր քաղաքի բնակիչ, 7-ամյա Ասյա Ղուկասյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 17:30-ի սահմաններում, Սևան քաղաքի «Արևիկ» լողափի տարածքում Երևանի բնակիչ, 28-ամյա Վահե Օրդուխանյանի կողմից վարած Volkswagen Passat մակնիշի 96 RR 001 համարանիշի ավտոմեքենան կայանելու ժամանակ Ա. Ղուկասյանի աջ ոտքը մնացել է ավտոմեքենայի դիմացի աջ անիվի և ճանապարհի եզրաքարի արանքում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Վ. Օրդուխանյանն աշխատում է «Թինքեր» հաշվապահական կենտրոնում՝ որպես գլխավոր հաշվապահ, իսկ վիրավոր երեխան սովորում է Արմավիր քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոցի 2-րդ դասարանում:

Նմանատիպ նյութեր