ՀՀ և ՌԴ նախագահները համաձայնեցրել են իրենց առաջիկա հանդիպումների ծրագրերը
Հայաստանի և Ռուսաստանի նախագահները համաձայնեցրել են իրենց առաջիկա հանդիպումների ծրագրերը՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ և Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակի առիթով անցկացվելիք միջոցառումներին համատեղ մասնակցության վերաբերյալ:
Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը այս և այլ թեմաները քննարկել են հեռախոսազրույցի ընթացքում,- տեղեկացրել է Հայաստանի նախագահի աշխատակազմը:
Ի դեպ, Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը France-Presse-ի հետ հարցազրույցում հաստատել է, որ Ռուսաստանի ղեկավարը ժամանելու Երևան՝ ցեղասպանությանը նվիրված միջոցառումներին մասնակցելու համար: Սարգսյան-Պուտին հեռախոսազրույցի ընթացքում շեշտվել են հայ-ռուսական դաշնակցային գործընկերության և Եվրասիական ընտանիք Հայաստանի ինտեգրացիայի հարցերը: Պետությունների ղեկավարները ուշադրության կենտրոնում են պահում նաև խաղաղ ատոմի ոլորտում և նավթագազային բնագավառում գործակցության հիմնական կետերը: