211652_close_icon
views-count1826 դիտում article-date 16:04 13-03-2015

Ֆուտզալի Հայաստանի հավաքականի մարզիչը 14 ֆուտբոլիստների է հրավիրել

Ինչպես հայտնի է, մարտի 18-ից 21-ը Խորվաթիայում տեղի կունենա ֆուտզալի Եվրոպայի 2016 թ. առաջնության հիմնական փուլի մրցաշարը, որտեղ ֆուտզալի Հայաստանի հավաքականի մրցակիցները կլինեն Խորվաթիայի, Սլովակիայի և Թուրքիայի հավաքականները: Շարունակելով նախապատրաստությունը մրցաշարին՝ ֆուտզալի Հայաստանի հավաքականը մարտի 10-ից 13-ը անցկացնում է մարզումներ, իսկ մարտի 14-ից 16-ը կանցկացնի մարզական հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Մեր հավաքականը Խորվաթիա կմեկնի մարտի 16-ին: Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը հավաքական է հրավիրել 14 ֆուտբոլիստների. Էռնեստ Ակոպով, «Թալգրիգ» Արտակ Պողոսյան, «Թալգրիգ» Արմեն Բաբայան, «Թալգրիգ» Սարո Գալստյան, «Թալգրիգ» Սարո Մարդանյան, «Թալգրիգ» Անդրանիկ Սարգսյան, «Թալգրիգ» Գարեգին Մաշումյան, «Թալգրիգ» Գրիգոր Կապուկրանյան, «Մռավ» Հենրիկ Գրիգորյան, «Մռավ» Անդրանիկ Կարապետյան, ՀՊՏՀ Արա Մկրտչյան, «Գյումրի» Սարգիս Նասիբյան, Yerevan IT Բորիս Վարդանյան, «Վոլգա» (Սարատով, Ռուսաստան) Վարդան Ղուկասյան, «Զենիթ» (Սարատով, Ռուսաստան)

Նմանատիպ նյութեր