211652_close_icon
views-count717 դիտում article-date 13:07 13-03-2015

3 նռնակ, նռնակի 5 պայթուցիչ և 117 փամփուշտ՝ Միչուրինի փողոցում

Վաղ առավոտյան ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Երևանի Միչուրինի փողոցի թիվ 14 հասցեի դիմաց` մետաղյա ցանկապատի տակ, զինամթերք է թողնում: Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները նշված վայրում հայտնաբերել են պոլիէթիլենային պարկ, որի մեջ եղել է 5.45 մմ տրամաչափի 58 և 7.62 մմ տրամաչափի 59 փամփուշտ, «Ֆ-1» տիպի` 2, «ՌԳԴ-5» տիպի 1 նռնակ և նռնակի 5 պայթուցիչ: Նշանակվել է փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր