211652_close_icon

Ոստիկանները ֆուտբոլի դաշտի հարևանությամբ նռնակ, նռնակի պայթուցիչ և 326 փամփուշտ են հայտնաբերել

views-count1959 դիտում article-date 13:32 26-04-2014
Ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահազանգ էր ստացվել, որ մի քաղաքացի Նորքի 1-ին զանգվածի ֆուտբոլի դաշտի աղբարկղների մոտ զենք և ռազմամթերք է թողել: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է տարբեր տրամաչափի 326 փամփուշտ, «ՌԳԴ» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, նռնակի պայթուցիչ և գլանաձև սարք: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր