211652_close_icon
views-count1689 դիտում article-date 21:26 12-03-2015

Միջինքը` Արարատյան Հայրապետական թեմում. լուսանկարներ

Մարտի 11-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ ԱՀԹ առաջնորդարանում երիտասարդական միությունները նշեցին Միջինքը՝ պահքի ավանդական հայկական ուտեստներով: Միջոցառումը սկսվեց Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ, ապա երիտասարդաց միության անդամները ներկաներին հյուրասիրեցին միջինքի ուտեստներով՝ Կուտապ, Թթվեպաս, Օձի թթու, Թոփիկ, Մախոխապուր, Պասուց տոլմա և այլն: Երիտասարդները պատրաստել էին նաև Միջինքի զարդ համարվող Բաղարջ հացեր, որոնց մեջ մետաղադրամների փոխարեն խաչեր էին տեղադրել: Օրը հագեցած էր ազգագրական պարերով: Թեմի երիտասարդները Միջինիքն նվիրված ազգային այս տոնը նշում են արդեն երկրորդ անգամ, հայտնում է Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր