Դպրական ձեռնադրության քննություն` Արարատյան հայրապետական թեմում
Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ.Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ` առաջնորդարանի դահլիճում տեղի ունեցավ դպրական ձեռնադրության և ուրարակրության համար քննություն:
Քննական հանձնաժողովը նախագահում էր առաջնորդանիստ ս.Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը: Մասնակիցները 31-էին՝ ԱՀԹ մի շարք եկեղեցիներից:
Քննությունն անցածները դեկտեմբերի 25-ին ԱՀԹ առաջնորդանիստ ս. Սարգիս եկեղեցում Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի ձեռամբ դպիրներ կձեռնադրվեն, հայտնում է Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինը: