Տանզանիայում ավտովթարից 40 մարդ է մահացել
Տանզանիայի հարավում բախվել են մարդատար ավտոբուսը եւ կոնտեյներներ տեղափոխող բեռնատարը, ինչի հետեւանքով նվազագույնը 41 մարդ է մահացել:
Ոստիկանությունում մտավախություն ունեն, որ զոհերի թիվը կավելանա, քանի որ մի քանի ուղեւորների վիճակը ծայրահեղ ծանր է:
Ավտովթարը տեղի է ունեցել երկրի ամենամեծ քաղաքի` Դար-աս-Սալամի մայրուղիներից մեկում: Բախման ժամանակ ավտոբուսում 60 ուղեւոր է եղել: