1640 դիտում
07:59 12-03-2015
Արտարժույթի ներհոսքի կտրուկ նվազման պայմաններում աճել է դրա արտահոսքը. ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ ՀՀ ԿԲ-ն արձանագրել է, որ անցած տարվա չորրորդ եռամսյակի ընթացքում միջազգային դրամական փոխանցումների համակարգով դեպի ՀՀ փոխանցված գումարները 2013 թվականի համեմատ նվազել են 24%-ով և կազմել 162 միլիարդ դրամ:
Միևնույն ժամանակ, այդ ժամանակահատվածում Հայաստանից արտասահման կատարված փոխանցումները աճել են մոտ 5%-ով և կազմել 74 միլիարդ դրամ: Տվյալ դեպքում խոսքը մասնավոր տրանսֆերտների մասին չէ, այլ ընդհանուր կապիտալի շարժի: Այս ցուցանիշը խոսում է այն մասին, որ արտարժույթի ներհոսքի կտրուկ նվազման պայմաններում աճել է դրա արտահոսքը և «արտարժութային քաղց է» առաջացնում ֆինանսական համակարգում: Բանկային համակարգից ստացված տեղեկություններով, այդ միտումները շարունակվել են նաև այս տարի: Սա լուրջ խնդիր է առաջացնում Հայաստանի բանկային համակարգի համար և կարող է նոր ցնցումներ առաջացնել ՀՀ ֆինանսական շուկայում:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
11805 դիտում
09:49 02-12-2017
Կտրուկ ավելացել է Հայաստանից կապիտալի արտահոսքը. «Ժողովուրդ»
1621 դիտում
09:37 22-05-2015
Երեկ ՀՀ ֆոնդային բորսայում և արտարժույթի շուկայում դրամը կտրուկ արժևորվել է. ՀԺ
5664 դիտում
21:04 09-04-2015
Ուշադրություն. Կդիտվի ջերմաստիճանի կտրուկ բարձրացում. գետերում սպասվում է ջրի մակարդակի կտրուկ բարձրացում
Այս բաժնից
1273 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»
2344 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»