211652_close_icon
views-count1341 դիտում article-date 14:30 11-03-2015

Արարատյան Հայրապետական թեմը սիրով հրավիրում է մասնակցելու Միջինքին

Մարտի 11-ին՝ 18:30-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ ԱՀԹ առաջնորդարանում երիտասարդական միությունները նշելու են Միջինքը՝ պահքի ավանդական հայկական ուտեստներով: Օրը հագեցած կլինի նաև ազգագրական պարերով: Միջինքը Մեծ պահքը կիսում է, այն Մեծ պահքի չորրորդ չորեքշաբթի կամ 24-րդ օրն է: Ըստ Մաղաքիա արք. Օրմանյանի` Միջինք անունը տրվում է Մեծ պահքը կիսող օրվան, որը հոգևոր տոնական նշանակություն չունի: Այն ավելի շատ հագեցած է ժողովրդական սովորություններով: Մեծ Պահքն այս տարի կիսվում է մարտի 11-ին: Միջինքը պահքը չի ընդհատում, այսինքն, պահեցողները շարունակում են պահել պահքը: Միջինքից սկսած` երեկոյան ժամերգության ընթացքում սկսում են երգվել Ստեղի շարականները: Այդ օրը, ըստ ժողովրդական ավանդության, հայ տանտիկինները թխում են բաղարջ, որի մեջ նշան են դնում: Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

Նմանատիպ նյութեր