211652_close_icon

Բոլորիդ սիրով հրավիրում ենք Հանրապետության հրապարակ՝ մասնակցելու Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը. Տիգրան Ավինյան

views-count1246 դիտում article-date 12:23 14-12-2025
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ձմեռը Երևանում: Շնորհակալություն Պոլիտեխնիկին տեսահոլովակի համար:

Այսօր՝ ժամը 20:00-ին, բոլորիդ սիրով հրավիրում ենք Հանրապետության հրապարակ՝ մասնակցելու Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը: Կսպասենք բոլորիդ»։

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանն էլ հայտնել է, որ ժամը 18:00-ից հետո քամու արագությունը զգալիորեն կնվազի և չի խանգարի գլխավոր տոնածառի լույսերի վառման հանդիսավոր արարողությանը։

 

Նմանատիպ նյութեր