Արարատյան հայրապետական թեմը կազմակերպում է գրաբարի անվճար դասընթացներ
Մարտի 7-ից ամեն շաբաթ՝ ժամը 18.00-ին, ԱՀԹ Երևանի ս. Հովհաննես եկեղեցում առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ կանցկացվեն գրաբարի անվճար դասընթացներ բոլորի համար: Ցանկացողները կարող են դիմել Երևանի ս. Հովհաննես եկեղեցի:
Ծրագրի պատասխանատուն եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Վահան քահանա Առաքելյանն է: Դասընթացը կվարի բանասեր Քրիստինա Այվազյանը: Մասնակիցները հնարավորություն կունենան տեսական և գործնական պարապունքների, տեսադասընթացների միջոցով հեշտությամբ հաղորդ դառնալ գրաբարյան հարուստ ժառանգությանը: Տեսադասընթացի նյութը տրամադրել է «Ծիրանի» մշակութային հանգույց ՀԿ-ն:
Դասընթացն իրականացվում է ԱՀԹ «Գրաբարյան օրեր» ծրագրի շրջանակում: