211652_close_icon

Արարատյան հայրապետական թեմը «Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագրի շրջանակներում 50 մլն դրամ կնվիրաբերի զոհված զինծառայողների ընտանիքներին

views-count3489 դիտում article-date 19:49 11-06-2016
Արարատյան հայրապետական թեմը այս տարի ևս «Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագրի շրջանակներում 50 մլն դրամ կնվիրաբերի զոհված զինծառայողների ընտանիքներին: Խոսքը վերաբերում է 2015 թվականի հունիսի 1-ից 2016 թվականի ապրիլի 1-ը ընկած ժամանակահատվածում հակառակորդի հետ շփման գծում ռազմական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներին, ինչպես նաև 2016 թվականի ապրիլի 2-19-ը ընկած ժամանակահատվածում ԼՂՀ պաշտպանության գոտում մարտական գործողությունների ժամանակ, ինչպես նաեւ հրադադարի խախտման հետեւանքով զոհված զինծառայողների ընտանիքներին: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Արարատյան Հայրապետական թեմի բարեգործական ծրագրերի համակարգող Շուշան Պետրոսյանը: «Յուրաքանչյուր մարդ փորձում է իր աջակցությունը բերել հայրենիքի պաշտպանության և մեր անվտանգության, կարծում եմ՝ սրբազան գործին, բայց ամեն ինչից զատ ու առաջ Արարատյան հայրապետական թեմում ձևավորվեց ծրագիրը, որը շուրջ երեք տարի գործում է : Ծրագրի ողջ իմաստը այն է, որ հավաքվում է 50 միլիոն դրամ և նաև այն բարերարների կողմից, որոնք չեն ցանկանում իրենց անունները որևէ կերպ հրապարակվի: Եվ այս տարվա ծրագրի մեջ անմասն չեն ապրիլյան պատերազմի զոհված զինվորները » ,-մանրամասնեց Արարատյան հայրապետական թեմի ներկայացուցիչը: Այս տարիների ընթացքում ծրագրերում ընդգրկվել է 662 ընտանիք։ Ի տարբերություն նախորդ տարիների՝ այս տարի ծրագիրն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում և Լեռնային Ղարաբաղում. բուն դրամաբաշխությունը սկսվելու է հունիսի 17-ին:

Նմանատիպ նյութեր