«Կաստիլիա»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կարող է դառնալ «Ռեալ»-ի գլխավոր մարզիչը, հաղորդում է Football Espana-ն:
Ըստ տեղեկությունների՝ «Ռեալ»-ում դժգոհ են վերջին խաղերում գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի աշխատանքի արդյունքներից:
Նախօրեին մադրիդցիները Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակչում սեփական հարկի տակ զիջեցին «Շալկե»-ին 3:4 հաշվով, սակայն երկու հանդիպումների արդյունքներով դուրս եկան մրցաշարի հաջորդ փուլ: