Ժունինյոն կարող է դառնալ «Լիոն»-ի գլխավոր մարզիչը
«Լիոն»-ի նախկին բրազիլացի կիսապաշտպան Ժունինյո Պերնամբուկանոն, ով ավարտել է ֆուտբոլիստի կարիերան, կարող է մարզչի կարգավիճակով վերադառնալ ֆրանսիական ակումբ: Այդ մասին հայտնել է Բրազիլիայում «Լիոն»-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարսելո Ջիանը: Նախկինում «Լիոն»-ի ներկայիս գլխավոր մարզիչ Ռեմի Գարդը հայտարարել է, որ ակումբի հետ մտադիր չէ նոր պայամանագիր կնքել:
« Ամեն ինչ կարող է պատահել: «Լիոն»-ի նախագահը շատ է սիրում Ժունինյոյին: Նա համարվում է թիմի գլխավոր մարզչի թեկնածուներից մեկը, սակայն կան նաև այլ թեկնածուներ»,- ընդգծել է Ջիանը:
Հիշեցենք, որ Ժունինյոն «Լիոն»-ի կազմում հանդես է եկել 2001-2009 թթ ընկած ժամանակահատվածում: