211652_close_icon
views-count37329 դիտում article-date 20:36 11-03-2015

Հայտնի գործարարի ազգականի կողմից աղմկահարույց վթարի գործը քննչական բաժնից տեղափոխվեց ՃՈ հետաքննչական բաժին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Արթուր Գասոյանի կողմից փետրվարի 22-ին Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով նախապատրաստված նյութերը փոխանցվել են Ճանապարհային ոստիկանության հետաքննչական բաժին, որտեղ պետք է պարզվի վթարի մեղավորը: Ֆոտոլրագրողի տեղեկություներով՝ Mercedes G500 մակնիշի 63 VT 063 համարանիշի ավտոմեքենան վարած, Երևանի բնակիչ, 24-ամյա Վաչագան Թելոյանը հայաստանյան հայտնի գործարարներից մեկի ազգականն է, ում ինքնությունը [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը պարզելուց հետո՝ կներկայացնի ընթերցողին: Ըստ մեր տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է «յաշիկի» վարորդը: Ինչպես ավելի վաղ վթարի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2015/02/22/43958/]հայտնել էր ֆոտոլրագրողը[/url], փետրվարի 22-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երեւանում: Ժամը 16:00-ի սահմաններում Հալաբյան փողոցում բախվել էին 24-ամյա Գառնիկ Թաթոսյանի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի 34 CՏ 681 համարանիշի եւ 24-ամյա Վաչագան Թելոյանի վարած Mercedes G 500 մակնիշի 63 VT 063 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով Mercedes-ը գլխիվայր շրջվել էր, իսկ նրա ուղեւորը, որը տղա էր, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Արմենիա» բժշկական կենտրոն: Վթարի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի աշխատակիցները, ինչպես նաեւ Ոստիկանության Մաշտոցի բաժնի պարեկապահակային ծառայության աշխատակիցները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտոնից տեղեկությունը փոխանցել էին Հայաստանի քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր էր ժամանել նույն վարչության հատկապես կարեւոր գործերով քննիչ Արթուր Գասոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր էին նախապատրաստվում: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 75+
75+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր