slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Վանաձորի քաղաքապետի և նրա ազգականի «գզվռտոցն» ավարտվեց ազգականի պարտությամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
211652_close_icon

Վանաձորի քաղաքապետի և նրա ազգականի «գզվռտոցն» ավարտվեց ազգականի պարտությամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count10153 դիտում article-date 16:36 02-12-2015
Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, Վանաձորի քաղաքապետարանում հայտնի դարձավ, թե որ կազմակերպությունն է 2016 թվականի հունվարի 1-ից սպասարկելու թիվ 1 երթուղին Վանաձոր քաղաքում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հանձնաժողովը եկել է եզրակացության, տվել բալային միավորներ: «Դիկտիս» ՍՊԸ-ն, որը պատկանում է Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի հորեղբոր տղային՝ Վիկտոր Դարբինյանին, ստացել է 92 միավոր, իսկ նրա մրցակից «Ռ և Հ տրանս» ՍՊԸ-ն, որի տնօրենն է Յուրի Համբարյանը, ստացել է 103.4 միավոր: Եվ, ըստ մրցութային բալերի, հաղթող է ճանաչվել Յու. Համբարյանը, և նրա ղեկավարած ՍՊԸ-ն էլ սպասարկելու է թիվ 1 երթուղին Վանաձորում: Այսօր քաղաքապետարան չեն ներկայացել ոչ Վ. Դարբինյանը և ոչ էլ Յու. Համբարյանը: Ինչպես ավելի վաղ Լոռու մարզից [url=https://shamshyan.com/hy/article/2015/11/26/71380/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, նոյեմբերի 26-ին Վանաձորում կայացել էր ներքաղաքային երթուղիների սպասարկման մրցույթ: Մրցույթին մասնակցել էին «Դիկտիս» ՍՊԸ-ն, որը սպասարկում է թիվ 1 երթուղին, ինչպես նաև նոր հայտ էր ներկայացրել «Ռ և Հ Տրանս» ՍՊԸ-ն: Մրցույթին ներկա էին եղել Լոռու մարզպետարանի տրանսպորտի վարչության պետը, առևտրի և սպասարկման տրանսպորտը համակարգող բաժնի ղեկավարը, մարզպետարանի պատասխանատուներ, տրանսպորտի և կապի նախարարության Լոռու և Տավուշի մարզերի տարածքային տրանսպորտի տեսչության բաժնի պետը, Վանաձոր քաղաքի ավագանու անդամներ, ինչպես նաև ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչ: Ստեղծված հանձնաժողովը առանձին- առանձին ստուգում էր մրցույթին մասնակցող ընկերություններին պատկանող տրանսպորտային միջոցները (մարդատար ГАЗель), օրենքով սահմանված պարտադիր նորմերի համապատասխանությունը և տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակը, վարորդների փաստաթղթերի ճշգրտությունը: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ «Դիկտիս» ՍՊԸ-ի սեփականատերն է Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի բնակիչ, 54-ամյա Վիկտոր Ալբերտի Դարբինյանը, ով օրեր առաջ դիմել էր Լոռու մարզի դատախազություն՝ հայտնելով, որ Վանաձորի քաղաքապետ Սամվել Վանցիկի Դարբինյանը իր հարազատ եղբոր` Սեյրանի հետ չարաշահելով իրենց պաշտոնական լիազորությունները` այս տարվա մարտ ամսից բանավոր սպառնալիքների և այլ գործողությունների միջոցով փորձել են ահաբեկել իրեն, որպեսզի ինքն իր ընկերության գործունեության լիազորությունները դադարեցնի: Վ. Դարբինյանը Վանաձորի քաղաքապետ Ս. Դարբինյանի հորեղբոր տղան է: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 111+
111+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր