ԱՄՆ սենատոր Չակ Շումերը միացել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող ամերիկյան բանաձևին
Դեմոկրատական կուսակցությունից սենատոր Չակ Շումերն աջակցել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին բանաձևին: Այս մասին հայտնում են Ամերիկայի Հայ դատի հանձնախմբից (ANCA):
«Բոլոր երկրները պետք է ճանաչեն 102 տարի առաջ իրագործված Հայոց սարսափելի ցեղասպանությունը»,- հայտարարել է նա:
Բանաձևը 2017 թվականի ապրիլի 24-ին ներկայացրել է սենատոր Ռոբերտ Մենենդեսը` սենտորներ Թեդ Քրուզի, Էդ Մաքքեյնի և Թոմ Ուդալի աջակցությամբ: Բանաձևով նախագահին կոչ է արվում ջանքեր գործադրել Հայաստանի և Թուրքիայի միջև կայուն հարաբերությունների հաստատման համար` ներառյալ Թուրքիայի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության լիակատար ճանաչումը:
ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը հայ համայնքի անունից սենատորին շնորհակալություն է հայտնել աջակցության համար: