Չակ Նորիսի կասկադյորը բերդում հարվածել է ահաբեկչի դեմքին
Հույն կասկադյոր Վասիլիս Վարելասը, ով Չակ Նորիսի ֆիլմերում է նկարահանվել, Դոմոկոս բերդում ծեծել է ահաբեկիչ Խրիստոդուլոս Կսիրոսին:
Լրատվամիջոցները հայտնել են, որ ահաբեկչի դեմքը վնասված է և նրան հոսպիտալացրել են: Կսիրոսի փաստաբանները վստահեցրել են, որ նա չի բողոքի:
Վասիլիս Վարելասը 2011թ-ից իր պատիժն է կրում մի ալբանացու և նրա 2 տարեկան սպանության համար:
Խրիստոդուլոս Կսիրոսը «Նոյեմբերի 17» կոչվող ահաբեկչական կազմակերպության ղեկավարներից մեկն է: Մասնակցել է 33 ահաբեկչական գործողությունների և 6 սպանությունների: Դատապարտվել է ցմահ բանտարկության:
Վարելասի և Կսիրոսի միջև ծագած վիճաբանության պատճառները հայտնի չեն: