614 դիտում
15:49 10-03-2015
Երևանի 4 դպրոցներում իրականացվել է էկոկրթական ծրագիր
ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության աջակցությամբ Երևանի չորս` թիվ 17, 93, 147 և 174 դպրոցներում անցկացրել է դպրոցական էկոկրթական ծրագիր:
Նախարարության մասնագետները և միջազգային բնապահպանական ծրագրերի համակարգողները դասընթացների ժամանակ աշակերտներին մատուցել են հավելյալ գիտելիքներ Հայաստանի հարուստ բուսական և կենդանական աշխարհի և բնության ընդհանուր համակարգում նրանց դերի, հազվագյուտ բուսատեսակների և կենդանատեսակների, արևի անցանկալի ճառագայթներից պաշտպանվելու համար օզոնային շերտի և նրա պահպանման կարևորության, բնության մեջ և մարդու կյանքում ջրային ռեսուրսների դերի, դրանց խնայողական օգտագործման և պահպանման խնդիրների, կլիմայի փոփոխության պատճառների և հետևանքների, շրջակա միջավայրի վրա վտանգավոր նյութերի և թափոնների ազդեցության և դրանցից պաշտպանվելու միջոցառումների վերաբերյալ:
Դասընթացներն ուղեկցվել են դիդակտիկ հարուստ տեսանյութերի ցուցադրությամբ: Աշակերտներին բաժանվել են թեմատիկ բրոշյուրներ և սեղանի խաղեր:
Մատուցված տեսական գիտելիքների յուրացման և ամրապնդման նպատակով դպրոցականներին հանձնարարվել էր գրել բնապահպանական թեմաներով շարադրություններ: ՀՀ բնապահպանության նախարարությունը լավագույն շարադրություններ ներկայացրած աշակերտներին արժանացրել է խրախուսական մրցանակների:
Երևանի թիվ 93 դպրոցի աշակերտներն իրենց հերթին ներկայացրել են կենցաղային թափոններից իրենց ձեռքերով պատրաստած իրերը և տեղեկացրել, որ մարտի 11-ին կազմակերպելու են նաև դրանց ցուցահանդեսը:
Նմանատիպ նյութեր
1411 դիտում
15:19 14-08-2014
Ամառային ճամբարներում անցկացվել են էկոկրթական միջոցառումներ
2528 դիտում
09:29 15-09-2020
Մասնավոր դպրոցներում դասերն անցկացվելու են ամեն օր, իսկ պետական դպրոցներում՝ օրումեջ. «Ժողովուրդ»
1200 դիտում
23:22 21-06-2021
Հանրապետության 120 դպրոցներում իրազեկման և տարահանման միջոցառումներ են իրականացվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1006 դիտում
20:25 09-01-2025
Կալիֆոռնիայում հրդեհների հետևանքով զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
847 դիտում
20:00 09-01-2025
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
1186 դիտում
19:49 09-01-2025
Քննչական կոմիտեի նախագահը կոմիտեի անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալներին