Թուրքիայի ընդդիմադիր Ազգային հանրապետական կուսակցությանը դուր չի եկել, որ խորհրդարանական ընտրություններին իր մասնակցությունից հրաժարվելուց հետո Թուրքիայի հետախուզության ղեկավար Հական Ֆիդանը վերանշանակվել է նախկին պաշտոնում:
Հայտարարության մեջ ասված է, որ Ֆիդանը դրա իրավունքը չուներ, քանի որ այդկերպ կոպտորեն խախտում է բոլոր իրավական նորմերը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին դուր չէր եկել Ֆիդանի հրաժարականի փաստը և ընտրություններին մասնակցելու նրա մտադրությունը, ինչի մասին նա հրապարակավ արտահայտվել էր: