ՏԿԱԻ նախարարը կպարգևատրի ՏԻՄ ոլորտում աշխատող կանանց
Մարտի 10-ին, ժամը 14.00-ին Անի Պլազա հյուրանոցի մեծ սրահում կկայանա ՀՀ տարածքային կառավարման ու արտակարգ իրավիճակների նախարարության և Հայաստանի համայնքների միության կողմից կազմակերպված ընդունելություն «Կանայք տեղական ինքնակառավարման համակարգում» խորագրով, որին կմասնակցեն համայնքների կին ղեկավարներ, ավագանու անդամներ, համայնքային ծառայողներ ՀՀ մարզերից, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլ հրավիրվածներ։
ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը կպարգևատրի տեղական ինքնակառավարման ոլորտում աշխատող կին գործիչներին։
Միջոցառման նպատակն է մեծարել և խրախուսել տեղական ինքնակառավարման ոլորտում աշխատող կանանց։