1634 դիտում
18:00 10-03-2015
ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը պարգևատրեց ՏԻՄ ոլորտում աշխատող կանանց
Մարտի 10-ին կանանց տոնի կապակցությամբ Անի Պլազա հյուրանոցում կայացավ ՀՀ ՏԿԱԻ նախարարության և Հայաստանի համայնքների միության կողմից կազմակերպված ընդունելություն` «Կանայք տեղական ինքնակառավարման համակարգում» խորագորով:
Միջոցառմանը, որի նպատակն է մեծարել և խրախուսել տեղական ինքնակառավարման ոլորտում աշխատող կանանց, մասնակցում էին Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը, համայնքների կին ղեկավարները, ավագանու անդամներ, համայնքային ծառայողներ ՀՀ մարզերից, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը: Շնորհավորելով գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին կանանց միամսյա տոնի կապակցությամբ` նախարար Երիցյանը հորդորեց նրանց էլ ավելի ակտիվ ներգրավվել համայնքի կառավարման համակարգում: ՏԿԱԻ նախարարը նշեց, որ 915 համայնքներից միայն 18-ն ունեն կին ղեկավարներ, և կա պահանջարկ, որպեսզի այս թիվն աճի: «Ի սրտե շնորհավորում եմ կանանց միամսյակի առիթով` մաղթելով անսահման առողջություն և տոկունություն, որպեսզի կարողանաք հավուր պատշաճի լուծել ձեր առջև դրված խնդիրները:
Ցանկանում եմ, որ մեր համայնքներում կին ղեկավարների թիվը գնալով մեծանա: Կցանկանայի նաև, որ սկզբնական շրջանում եթե ոչ հիսուն, ապա առնվազն քսան հինգ տոկոս համայնքներում ղեկավարեք դուք` գեղեցիկ սեռի ներկայացուցիչներդ, դրա հետ մեկտեղ պահպանելով ձեր կանացիությունն ու նրբությունը: Օգտվելով առիթից՝ ուզում եմ ձեզ շնորհավորել նաև ՀՀ նախագահի ու վարչապետի անունից», - ասաց նախարար Երիցյանը:
Նմանատիպ նյութեր
1443 դիտում
22:15 09-03-2015
ՏԿԱԻ նախարարը կպարգևատրի ՏԻՄ ոլորտում աշխատող կանանց
1386 դիտում
15:53 08-12-2014
ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը հանդիպել է աշակերտներին
1547 դիտում
22:20 20-02-2015
ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը մասնակցեց Լոռու մարզխորհրդի նիստին
Այս բաժնից
478 դիտում
17:36 23-12-2024
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ամփոփել է 2024-ը և ուրվագծել 2025-ի հիմնական անելիքները
325 դիտում
17:28 23-12-2024
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց